Դավիթ Բեկ 106/4
ԱՎՏՈՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ ԵՎ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՈւՄ

ԳլխավորԱվտոսպասարկում

Ավտոսպասարկում

Autosan

ԱՎՏՈՍԱՆ ՍԵՐՎԻՍ ԿԵՐՏՐՈՆԸ հագեցած է ժամանակակից դիագնոստիկ սարքավորումներով՝ օդորակիչի լիցքավորման, էլեկտրոնային խնդիրների հայտնաբերման և լուծման համար։ Տեղում կատարվում է մեքենայի լուսարձակների լուսային կորդինացիա։

ԸՆԹԱՑԱՅԻՆ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈւՄՆ իրականացվում է, երկար տարիների փորձառություն ունեցող վարպետների կողմից։

  • ԱՆՎԱԲԱՑՎԱԾՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ (развал-схождение) անհրաժեշտություն է առաջանում, ընթացային մասերի փոխարինումից կամ վերանորոգումից հետո։ Կատարվում է ժամանակակից 3D Techno vector սարքով։
  • Արգելակման համակարգի դետալների, կոճղակների փոխարինման աշխատանքներից բացի, կատարվում է նաև սկավառակի տաշման/հղկման աշխատանքներ։
  • Յուղման կետում մեքենայի շարժիչի կամ փոխանցատուփի յուղի փոխարինումը կատարվում է ընկերության կողմից ներկրվող, եվրոպական, ճապոնական, սինգապուրական յուղերով և զտիչներով։ Տեղում տրվում է մասնագիտական խորհրդատվություն, յուղի կամ հավելանյութի մասին՝ մեքենայի համապատասխանությամբ։