Դավիթ Բեկ 106/4
ԱՎՏՈՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐ ԵՎ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՈւՄ

ԳլխավորՄեր մասին

Մեր մասին

Autosan

«ԱՎՏՈՍԱՆ» ընկերությունը հանդիսանում է ավելի քան 10 ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Զբաղվում է պահեստամասերի, յուղերի և հավելանյութերի մեծածավալ ներկրմամբ և իրացմամբ:

Ընկերության խանութների ցանցը տեղաբաշխված է քաղաք Երևանի հետևյալ հասցեներում՝ Ռուբինյանց 22/35, Դավիթ Բեկ 106/4, Լենինգրադյան 31/18 և Հրաչյա Քոչար 198: Ընկերության տեխնիկական սպասարկման կետերի հասցեներն են՝ Դավիթ Բեկ 106/4 և Հրաչյա Քոչար 198: Ընկերությունը հանդիսանում է Հայաստանում խոշոր մատակարար ոլորտի լավագույն գործընկերների համար, ինչպես պահեստամասերի, այնպես էլ յուղերի և հավելանյութերի՝ սեփական մեքենաներով մատակարարելով ապրանքները գործընկերներին:

Ընկերության հաջողության պատմությունը

«ԱՎՏՈՍԱՆ» ընկերությունը հիմնադրվել է 2008 թ.: Ընկերությունը իր գործունեությունը սկսել է ծավալել քաղաք Երևանում՝ մեկ խանութի միջոցով: Աշխատանքի հանդեպ արհեստավարժ մոտեցում ցուցաբերելով, ընկերությունը քայլեր ձեռնարկեց աշխարհահռչակ ապրանքանիշեր Հայաստան ներմուծելու ուղղությամբ: «ԱՎՏՈՍԱՆ» ընկերության հաջողության գրավականը, իր որակյալ անձնակազմն է:

«ԱՎՏՈՍԱՆ»-ը վայելում է տեղական և միջազգային գործընկերների փոխվստահությունը։ Դրա մասին են վկայում, ներկայացուցչական գործակցությունն ու համատեղ մասնակցությունը հեղինակավոր միջոցառումներում, փոխգործակցությունը տեղական և միջազգային գործընկերների հետ։

Պահեստամասեր և ավտոտեխսպասարկում

«Ավտոսան» ընկերությունը առաջարկում է պահեստամասեր՝ ինչպես օրիգինալ արտադրողների կողմից արտադրված, այնպես էլ այլ արտադրողների կողմից արտադրված, առաջարկելով սպառողին տարբեր գնային սեգմենտի ապրանքներ: Հայաստանյան շուկայում բազմամյա փորձը հնարավորություն է տվել «Ավտոսան» ընկերությանը առաջարկել սպառողին մրցունակ և որակյալ պահեստամասեր, յուղեր և հավելանյութեր:

2019 թվականից Դավիթ Բեկ 106/4, և մեկ տարի անց նաև Հրաչյա Քոչար 198 հասցեներում, ընկերությունը մատուցում է նաև ավտոտեխսպասարկման ծառայություններ, որտեղ աշխատում են, ոլորտի հեղինակավոր ընկերություններում իրենց մասնագիտական փորձառությունը ստացած բանիմաց վարպետները։ Հարկ է նշել, որ ընկերությունը իր կադրային քաղաքականությունը վարում է սպասարկման որակի պահանջներին համապատասխան, աշխատանքային պրոցեսում ներգրավվելով միայն փորձառու աշխատակիցների։

Ընկերությունում առկա սպասարկման գործիքները և սարքավորումները արտադրված են աշխարհահռչակ առաջատար ապրանքանիշերի կողմից, որոնց միջոցով մատուցվում է սպառողին բարձրորակ ծառայություններ:

Համագործակցային միջավայր

ԱՎՏՈՍԱՆ-ը կարևորում է իր հաճախորդների և գործընկերների պահանջմունքները, մշտապես հետևում ավտոոլորտում առկա տենդենցներին, ստեղծելով համագործակցային բարենպաստ պայմաններ՝ շուկայում տեղի ունեցող զարգացումներին համընթաց։

«Ավտոսան» ընկերությունը ունի հավատարիմ հաճախորդների մեզ բազա, որոնք ընկերությունից գնումներ կատարելիս ստանում են համապատասխան բոնուսներ: Ընկերությունում տարեցտարի ավելանում է նաև մեծածախ գնումներ կատարող ընկերությունների քանակը: